Եգիպտական բուրգերը կսկսեն ուսումնասիրել նորագույն տեխնոլոգիաներով
Եգիպտոսի հնագույն հուշարձանների և մշակութային ժառանգության նախարար Մամդուխ ադ-Դամաթին հայտարարել է, որ երկրի իշխանությունները մտադիր են շարունակել բուրգերն ուսումնասիրել, և այդ պատճառով էլ հնագույն դամբարանները կսքանավորվեն արբանյակային ճառագայթների օգնությամբ:
«Բուրգերը ավելի վաղ ևս ուսումնասիրվել են, բայց առաջին անգամն է, որ այդ գործում նորագույն տեխնոլոգիաներ են կիրառվելու: Այդ հարցում մեզ կօգնեն ճապոնացիները», -հայտարարել է եգիպտացի նախարարը:
Նրա պնդմամբ, բուրգերն իրենց մեջ գաղտնիք են պահում, և դրանց թվում շինարարության գաղտնիքն է: Նախարարն ասել է, որ 2016-ը կհայտարարվի բուրգերի տարի: