Իկեր Կասիլյասն ու Դել Բոսկեն հաշտվել են
Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը այսօր առավոտյան Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի շենքում հանդիպել է հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեի հետ` նրանց միջև առկա տարաձայնությունները լուծելու համար:
«Այսօր առավոտյան: 25 տարի միասին: Գրկում եմ, մարզիչ: Ջերմ մաղթանքներս», գրել է Կասիլյասն իր թվիթերում:
Նշենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Եվրո-2016-ի ժամանակ Իսպանիայի հավաքականի մարզիչները կասկածել էին, որ Կասիլյասը հավաքականի ներսից տեղեկություններ էր տրամադրում լրագրողներին: