1310 դիտում
19:50 08-07-2016
Երևանի քաղաքապետն աշխատանքային շրջայց է կատարել Արաբկիր վարչական շրջանում
Արաբկիր վարչական շրջան կատարած աշխատանքային այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանի ղեկավարի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետի ուղեկցությամբ ծանոթացել է վարչական շրջանում իրականացվող բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգման ծրագրի ընթացքին: Հարկ է նշել, որ աշխատանքներն իրականացվում են քաղաքապետարան - վարչական շրջաններ - համատիրություն համատեղ ծրագրի շրջանակում: 2016թ. ընդհանուր առմամբ մայրաքաղաքում նախատեսվում է նորոգել բազմաբնակարան բնակելի շենքերի շուրջ 900 մուտք: Քաղաքապետը հանձնարարել է խիստ հսկողության տակ պահել աշխատանքների ընթացքը՝ դրանց վերահսկման հարցում ներգրավելով նաև շենքերի բնակիչներին:
«Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում առկա խնդիրներն ունեն տասնամյակների պատմություն, որոնք համալիր լուծում էին պահանջում: Եվ այդ նպատակով վերջին երեք տարիներին մեր կողմից մշակվեց հստակ քաղաքականություն ինչպես հարթ և թեք տանիքների, այնպես էլ նկուղների և մուտքերի նորոգման ուղղությամբ: Այսօր ունենք շուրջ 5000 բազմաբնակարան շենք, որոնց կառավարումն իրականացնում են համատիրությունները և օրենքով հենց նրանց վրա է դրված առկա խնդիրների կարգավորումը: Սակայն ընդառաջելով մեր բնակիչների խնդրանքին՝ քաղաքապետարանն իր մասնակցությունն է ունենում մայրաքաղաքի բնակֆոնդի պահպանման ծրագրերին:
Յուրաքանչյուր տարի մենք համայնքային բյուջեից որոշակի միջոցներ ենք հատկացնում այդ նպատակով: Ինչ վերաբերում է մուտքերի նորոգման ծրագրին, պետք է նշեմ, որ պատասխանատուների առջև հստակ խնդիր ենք դրել մինչև 2019 թվականի վերջ ամբողջությամբ ավարտել Երևանում առկա բազմաբնակարան շենքերի շուրջ 13000 մուտքերի վերանորոգման աշխատանքները: Ի դեպ, վերջին երեք տարիների ընթացքում արդեն իսկ վերանորոգվել է բազմաբնակարան բնակելի շենքերի ավելի քան 4000 մուտք»,- ընդգծել է քաղաքապետը:
Անդրադառնալով բազմաբնակարան բնակելի շենքերում առկա վերելակներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ տասնամյակների կուտակված խնդիրենրին համակարգված լուծում տալու նպատակով այսօր քայլեր են ձեռնարկվում համալիր ծրագրի մշակման և միասնական մոտեցում ցուցաբերելու ուղղությամբ:
Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաև Արաբկիր վարչական շրջանի համալիր մարզադպրոց, Ալբերտ Գրիգորյանի անվան սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոց և Րաֆֆու անվան դպրոցում գործող սպորտդպրոց, որտեղ Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրերով ընթացքի մեջ են նորոգման աշխատանքները: Ծանոթանալով աշխատանքներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին մեկ անգամ ևս հանձնարարել է ամենօրյա անմիջական հսկողության տակ պահել աշխատանքների ընթացքը, վերահսկել դրանց որակյալ կատարման ապահովումն ու լինել հետևողական՝ դրանք սահմանված ժամկետում ավարտելու հարցում:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]
Նմանատիպ նյութեր
3607 դիտում
23:45 01-07-2016
Երևանի քաղաքապետն աշխատանքային շրջայց է կատարել Աջափնյակ վարչական շրջանում
1531 դիտում
21:55 16-06-2015
Երևանի քաղաքապետը աշխատանքային շրջայց է կատարել Արաբկիր վարչական շրջանում
3955 դիտում
20:45 01-11-2017
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Արաբկիր վարչական շրջանում
Այս բաժնից
922 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
946 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»