Թուրքիայում կրկին պայթյուն է որոտացել. կա 4 զոհ, 1 վիրավոր
Թուրքիայի Հաքքարի նահանգում ռազմական ավտոմեքենա է պայթել: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Մեքենայում տեղադրված ինքնաշեն սարքի պայթյունի հետևանքով զոհվել է 4 թուրք զինծառայող, ևս մեկը վիրավոր է:
Ըստ թուրքական «Անադոլու» գործակալության տեղեկությունների` պայթուցիկ սարքը տեղադրել են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության զինյալները:
Նշենք, որ ընդամենը օրեր առաջ նույն կուսակցության զինյալները պայթյուն էին իրականացրել Մարդին քաղաքում, ինչի հետևանքով կար 2 զոհ: