211652_close_icon
views-count4218 դիտում article-date 13:08 29-07-2017

ՀՀԿ ԵԿ Անդրանիկ Մարգարյանի անվան 2-րդ ամառային քաղաքական դպրոցի սաները հանդիպել են ՀՀ պաշտպանության նախարարի հետ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Օրերս ՀՀ պաշտպանության նախարարությունում ՀՀԿ երիտասարդական կազմակերպության (ԵԿ) նախաձեռնած Անդրանիկ Մարգարյանի անվան 2-րդ ամառային քաղաքական դպրոցի սաները հանդիպում են ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ: Հանդիպման շրջանակներում տեղի են ունեցել քննարկումներ երիտասարդական և ռազմական թեմաներով: Անդրադարձ է կատարվել երիտասարդների համար աշխատաշուկայում առկա խնդիրներին ու հնարավորություններին, խոսվել է «Ես եմ», «Պատիվ ունեմ» և «Դիտակետ» ծրագրերի մասին: Այնուհետև երիտասարդները ՀՀ պաշտպանության նախարարին հարցեր են հղել սահմանին ընթացող շինարարական աշխատանքների, բանակ-հասարակություն կապի, ռազմաբժշկական ոլորտի բարեփոխումների վերաբերյալ: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը խոսել է նաև հայ-ռուսական ռազմական համագործակցության ու ռազմական տեխնիկայի ձեռքբերման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։ Անդրադառնալով երիտասարդների զբաղվածության հարցերին՝ նախարարն ամառային քաղաքական դպրոցի սաներին խորհուրդ է տվել լինել մոտիվացված, շատ աշխատել և չհուսահատվել դժվարություններից: Հավելենք, որ ՀՀԿ ԵԿ Անդրանիկ Մարգարյանի անվան 2-րդ ամառային քաղաքական դպրոցի սաների թվում են նաև ապրիլյան պատերազմի մասնակից երիտասարդներ: [b]ՀՀԿ Երիտասարդական կազմակերպություն [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր