211652_close_icon
views-count9368 դիտում article-date 22:31 19-07-2016

Ֆրանսիայում անհայտ անձը հրազենային զենքով ներխուժել է հյուրանոց

Անհայտ անձը հրազենային զենքով ներխուժել է Ֆրանսիայի հարավում գտնվող հյուրանոցներից մեկը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Դեպքը պատահել է Բոլին կոչվող վայրում։ Տեղի ժամանակով ժամը 13:45-ին զինված չարագործը ներս է թափանցել ճանապարհի մոտ գտնվող «Ֆորմուլա-1»-ի հյուրանոցներից մեկը։ Շենքը ամնիջապես էվակուացիայի է ենթարկվել տեղի ոստիկանության օգնությամբ։ Տվյալ պահին տղամարդը դեռ գտնվում է շենքում, որի շրջակայքում ոստիկանությունը անվտանգության միջոցառումներ է ձեռնարկել։ Զինված մարդու պլանները դեռ հայտնի չեն։

Նմանատիպ նյութեր