Մյունխենում տեղի ունեցած հարձակման ժամանակ սպանվել է Թուրքիայի 3 քաղաքացի
Մյունխենում հարձակման ժամանակ զոհվածներից երեքը Թուրքիայի քաղաքացի են եղել։
Այս մասին ասել է Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն։ Թուրք զոհերի թվում է երկու դեռահաս և մի կին:
Զոհերից մեկը եղել է 45 տարեկան, իսկ մյուսը՝ 15 տարեկան դեռահաս։
Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել է Մյունխենում 10 զոհվածների մասին։ Կրակոցների հետևանքով տարբեր աստիճանի վիրավորումներով հոսպիտալացվել է 21 մարդ: