Թուրքիայում կփակվեն Գյուլենի հետ համագործակցող բոլոր ընկերությունները
Թուրքիայի իշխանությունները պատրաստվում են դադարեցնել բոլոր այն ընկերությունների գործունեությունը, որոնք որևէ կերպ առնչվում են Ֆեթուլլահ Գյուլենի հետ, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները:
Այդ երկրի մաքսային ծառայության և ատևռրի նախարար Բյուլենթ Թյուֆենքջիի խոսքով՝ հետաքննություն է սկսվելու բոլոր, այսպես կոչված, գյուլենական ընկերությունների նկատմամբ:
«Դրանք փակվելու են կամ էլ անհրաժեշտ գործընթացներ են իրականացվելու»,-ասել է Թյուֆենքջին:
Հիշեցնենք, որ Թուրքիայի ողջ տարածքում հուլիսի 20-ից արտակարգ դրության ռեժիմ է հայտարարված ռազմական հեղաշրջման փորձից հետո: