Նավթի գնի կտրուկ անկում է գրանցվել համաշխարհային շուկայում
Նավթի համաշխարհային գները երեկ երեկոյան կտրուկ իջել են: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:
Brent-ի ապրիլյան ֆյուչերսների արժեքն ընկել է միանգամից 4,1%-ով՝ հասնելով 54,83 ԱՄՆ դոլարի՝ 1 բարելի դիմաց:
Ինչ վերաբերում է WTI տեսակի նավթին, ապա նրա ապրիլյան ֆյուչերսների արժեքը նվազել է 4,49%-ով ընդհուպ մինչև 44,94 ԱՄՆ դոլար՝ 1 բարելի դիմաց:
Ամերիկյան Baker Highes նավթագազային ընկերության վիճակագրությունը կարծես թե մի փոքր փորձում է զսպել նավթի գնանկումը: Նախօրեին ընկերությունը հայտնել էր ԱՄՆ-ում հերթական որոշ հորա մասին: