211652_close_icon
views-count1191 դիտում article-date 19:15 25-07-2016

Բնապահպանական պետական տեսչության կողմից իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերվել են խախտումներ

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 18-22.07.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է 1.33մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 20 որոշում և հաշվարկվել 0.95մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Կազմվել է վարչական տուգանքի 5 որոշում՝ 350.0հզ.դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 753.75հզ.դրամի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից. Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել 108.75հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Արարատի տարածքային բաժնի կողմից 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել 90.0հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Երևանի տարածքային բաժնի կողմից ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել 30.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 525.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Կազմվել է վարչական տուգանքի 9 որոշում՝ 450.0հազ.դրամով, որից. Երևանի և Արմավիրի տարածքային բաժինների կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազարական դրամի վարչական տուգանքի որոշումներ: Արարատի տարածքային բաժնի կողմից 2 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում: Շիրակի տարածքային բաժնի կողմից 2 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում: Ջրերի և մթնոլորտի վերահսկողության բաժնի կողմից 3 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում: Փայտանյութի ապօրինի տեղափոխում՝ Կազմվել է վարչական տուգանքի 4 որոշում՝ 400.0հազ.դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 190.0hազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից. Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված 3 գործի քննության արդյունքում կայացվել է 300.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 175.0.0հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 15.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ապօրինի որսի իրականացման համար Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 130.0hազ.դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 3.0hազ.դրամ գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից. Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ապօրինի ձկնորսության փաստի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 3.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Արմավիրի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար /խեցգետնի ապօրինի որս/ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.83մլն.դրամ:

Նմանատիպ նյութեր