211652_close_icon
views-count2749 դիտում article-date 20:30 25-07-2016

«Վերջ: Դեռ կես տարի ժամանակ ունեմ, որպեսզի թատերական ընդունվեմ: Իսկ սա իմը չէ»․ Վլադիմիր Վիսոցկի

Վիսոցկին միանգամից չէր կողմնորոշվել, որ ցանկանում է դերասան դառնալ: Դպրոցից հետո ընդունվել է Մոսկվայի Կույբիշևի անվան ճարտարագիտա-շինարարական ինստիտուտ, սակայն կես տարի սովորելուց հետո թողնում է ուսումը, ապա փոխադրվել ՄԳԱԹ-ի ստուդիա-դպրոցի դերասանական բաժանմունք։ Այդ որոշումը նա կայացրել է 1995 թվականի դեկտեմբերի 31-ին: Վիսոցկին իր դասընկեր Իգոր Կոխանովսկու հետ որոշել էր Ամանորի գիշերը շատ յուրօրինակ անցկացնել: Նրանք ստիպված էին քննության համար գծագրեր նկարել: Զանգերի ղողանջներից հետո ընկերներն անցնում են աշխատանքի: Ժամը երկուսին դրանք պատրաստ էին: Հանկարծ Վիսոցկին վերցնում է ներկերի տուփն ու այն թափում գծագրերի վրա: «Վերջ: Դեռ կես տարի ժամանակ ունեմ, որպեսզի թատերական ընդունվեմ: Իսկ սա իմը չէ»: Վլադիմիր Վիսոցկին խաղացել է տասնյակ դերեր կինոյում և թատրոնում, այդ թվում՝ Համլետի (Շեքսպիրի "Համլետ") դերում։ 1964 թվականից՝ Մոսկվայի Տագանկայի թատրոնի դերասան։ Հեղինակ է շուրջ 600 երգի և 100 բանաստեղծության, ինչպես նաև արձակ գործերի։ Վիսոցկու պատանեկությունը կապված է Լևոն Քոչարյանի՝ դերասան Սուրեն Քոչարյանի որդու հետ: Հենց քոչարյանական «Դնեպր-10»-ով են արվել Վիսոցկու առաջին ձայնագրությունները: Հեղինակային երգի հանդեպ Վիսոցկու հետաքրքրությունը ծագել է Բուլատ Օկուջավայի արվեստին ծանոթանալուց հետո: Վիսոցկին Օկուջավային իր ուսուցիչն էր համարում: Իր առաջին երգերը Վիսոցկին սկսել է գրել 60-ականների սկզբին: Այդ երգերը «բակային ռոմանտիկայի» ոճում էին: Մի քանի տարի անց՝ 1965 թվականին, նա գրում է հայտնի «Սուզանավ» երգը: Մարինա Վլադին Վիսոցկու կյանք մտավ 1967 թվականին: Վիսոցկին սիրահարվեց նրան "Գուշակը" ֆիլմից հետո: Նա օրը մի քանի անգամ դիտում էր այդ ֆիլմը, տարիներ շարունակ երազում հանդիպման մասին: Եվ վերջապես այն կայացավ: Մարինա Վլադին և Վլադիմիր Վիսկոցին ամուսնանում են։ 1970-ին համերգներ է տվել Հայաստանում: 1977 թ. Տագանկայի թատրոնի "Համլետ"-ը (ռեժ.՝ Յուրի Լյուբիմով, գլխ. դերում՝ Վ. Վիսոցկի) Հարավսլավիայում "ԲԻՏԵՖ" մրցանակի արժանացավ: 1980 թ. հուլիսի 16-ին կայացավ նրա վերջին համերգը: 1980 թ. հուլիսի 25-ին Վիսոցկին մահացավ Մոսկվայում: Թաղված է Մոսկվայի Վագանկովյան գերեզմանոցում:

Նմանատիպ նյութեր