Քուվեյթում հուլիսի 21-ին օդի ռեկորդային ջերմաստիճան է գրանցվել
Հուլիսի 21-ին Քուվեյթում գրանցվել է Երկիր մոլորակի վրա մարդու կողմից գրանցված օդի ամենաբարձր ջերմաստիճանը, հաղորդել է Daily Mail-ը:
Այսպես, Մատրիբախ քաղաքում այն նշված օրը հասել է 54°C-ի: Իրաքի որոշ շրջաններում էլ օդի ջերմաստիճանը հասել է մինչև 53.9°C-ի:
Սա համաշխարհային ռեկորդ է, որը հաստատել են օդերևութաբանները և ֆիքսել Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության փորձագետները: