Կանադայի արևելքում ռեկորդային ջերմաստիճան է գրանցվել
Կանադայի արևելյան շրջաններում Սուրբ ծննդյան տոնին համատարած գարնանային եղանակ է եղել:
Ազգային օդերևութաբանական կենտրոնից հայտնել են, որ նման տաք եղանակ չէր եղել վերջին 70 տարում:
Օդերևութաբան Սթիվեն Հաթը ասել է, որ այսպիսի տաք ջերմստիճան դեռևս 1940-50-ից չէր եղել: Սամերսայդ բնակավայրում եղել է զրոյից բարձր՝ 13 °C, Գրինվուդում ջերմաստիճանը եղել է 17°C: Իսկ այն ժամանակ նշված տարածքներում գրանցվել էր 11 °C :