211652_close_icon
views-count3104 դիտում article-date 13:26 26-07-2016

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Ջոն Բարքերին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախօրեին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության արտաքին համագործակցության պատասխանատու Ջոն Բարքերին: Հանդիպման սկզբին կողմերը քննարկել են Եվրամիության աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերը: Ընդգծելով, որ այդ ծրագրերը մեծապես նպաստել են Հայաստանում գյուղատնտեսության բնագավառի զարգացմանը` նախարար Կարապետյանը հույս է հայտնել, որ այսուհետ ևս ԵՄ-ն կշարունակի աջակցություն ցուցաբերել մեր երկրում ագրարային ոլորտի զարգացմանը: Այս համատեքստում նախարարը հատկապես կարևորել է նորաստեղծ կոոպերատիվներին աջակցելու անհրաժեշտությունը: «Կոոպերացիան մեր երկրի գյուղատնտեսության զարգացման հիմնական գրավականն է, ուստի հարկավոր է միջոցներ ձեռնարկել այս շարժման խթանման և նոր կոոպերատիվների ձևավորման ուղղությամբ», - նշել է նախարարը: Բարձր գնահատելով հատկապես վերջին տարիներին Հայաստանի և Եվրամիության միջև ձևավորված սերտ հարաբերությունները` պարոն Բարքերը վերահաստատել է, որ ԵՄ ծրագրերը Հայաստանում կկրեն շարունակական բնույթ, և առաջիկա ծրագրերն առավելապես ուղղված կլինեն փոքր տնտեսությունների խթանմանն ու պարենային անվտանգության ապահովմանը: Նա նաև հույս է հայտնել, որ ԵՄ ծրագրերի շնորհիվ նպաստավոր պայմաններ կստեղծվեն երկրում կոոպերացիայի խթանման համար: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Երևանում անցկացվող ամենամյա «Գյուղական կյանքի և ավանդույթների» փառատոնի ընթացիկ աշխատանքներին: Փառատոնը կազմակերպվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպության կողմից: Ջոն Բարքերը հավելել է, որ այս տարի փառատոնին իրենց արտադրանքը կներկայացնեն նաև ԵՄ կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում ստեղծված կոոպերատիվները: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

Նմանատիպ նյութեր