Ճապոնիայում շուրջ 2 տասնյակ հաշմանդամներին սպանողը պատմել է հանցագործության դրդապատճառների մասին
Ճապոնական մամուլում հրապարակվել այն տղամարդու անունը, ով հարձակում էր գործել հաշմանդամների տան վրա՝ սպանելով 19 հոգու և վիրավորելով 45-ին:
Rosbalt.ru-ի փոխանցմամբ՝ 26-ամյա ճապոնացին իրավապահներին հայտնել է, թե ինչն է իրեն դրդել գնալ նման դաժան քայլի. Սատոսի Ուեմացուի խոսքով՝ ինքն աշխատել է այդ հաստատությունում 2012 թվականի դեկտեմբերից, իսկ փետրվարին անձնական պատճառներով հեռացել աշխատանքից, քանի որ հակակրանք էր զգում բոլոր հաշմանդամների հանդեպ:
Զանգվածային սպանությունը հաշմանդամների տանը նա իրագործել է այս գիշեր, որտեղ ժամանել էր սև ավտոմեքենայով, ժամը 02:30-ի սահմաններում:
Սպանվածները 18-70 տարեկան մարդիկ էին՝ 9 տղամարդ և 10 կին: Մարդասպանը ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն և խոստովանել կատարածը: