Գերմանիայում ցավում են, որ հրաձգության ժամանակ զոհվել է կլինիկայի բժիշկը
Ինչպես արդեն [url=https://shamshyan.com/hy/article/2016/07/26/91414/]հայտնել ենք[/url], Բեռլինի համալսարանի կլինիկայում մահացել է հրաձգության ժամանակ վիրավորված բժիշկը։
Այս մասին թվիթթերում հայտարարել է ոստիկանությունը․
«Ցավում ենք, որ Բենջամին Ֆրանկլինի անվան կլինիկայի բժիշկը զոհվել է»,- ասվում էր հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ տվյալ ժամանակում ոստիկանության աշխատակիցները գտնվում են դեպքի վայրում։
Ավելի վաղ համալսարանի կլինիկայում բուժօգնության դիմած անձը կրակել է բժշկի վրա և ինքնասպան եղել։