211652_close_icon
views-count2583 դիտում article-date 14:58 27-07-2016

Թուրք-սիրիական սահմանին քուրդ զինյալներով բեռնատար է պայթեցվել. կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ

Սիրիայի հյուսիսային Խասեքե նահանգում, թուրք-սիրիական սահմանին մոտ գտնվող Քամիշլի շրջանի ավտոճանապարհներից մեկի վրա ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է Milliyet թերթը: Ըստ տեղեկությունների՝ պայթեցվել է բեռնատար ավտոմեքենան, որում ռումբ է տեղադրված եղել: Զոհվել է 14, վիրավորվել 50 զինյալ: Պայթյունն այնքան հզոր է եղել, որ վնաս է հասցվել 50 բնակելի տների:

Նմանատիպ նյութեր