1855 դիտում
14:35 28-07-2016
Մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդները հանգստացան Ծաղկաձորում. լուսանկարներ
Հուլիսի 27-29-ը Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կազմակերպել է «Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոն» բարեգործական ՀԿ-ի ցերեկային խնամքի կենտրոնի մտավոր խնդիրներ ունեցող շուրջ 40 սաների ամառային հանգիստը Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում։
«Փրկություն» ՀԿ-ի շահառուներին ուղեկցում է կազմակերպության ցերեկային խնամքի կենտրոնի անձնակազմը և կազմակերպում նրանց առօրյան։ Այս օրերի ընթացքում նրանք կայցելեն Կեչառիս վանական համալիր, Օրբելի եղբայրների թանգարան, շրջայց կկատարեն Ծաղկաձոր քաղաքում, բացի այդ, նրանց համար կազմակերպվում են տարատեսակ խաղեր և մրցույթներ։
Հանգստի ընթացքում մասնագետների օգնությամբ հնարավորություն է ընձեռվում զարգացնելու մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների ինքնասպասարկման հմտությունները։ Ծաղկաձորյան հանգստի ընթացքում կազմակերպվում են նաև զարգացնող խաղեր։
«Փրկություն» ՀԿ-ի ղեկավար Արփինե Աբրահամյանը նշում է, որ իրենց շահառուների համար այս հանգիստը խիստ անհրաժեշտ է. «Մտավոր խնդիրներ ունեցող երեխաների, երիտասարդների համար չկան նախատեսված հատուկ ճամբարներ կամ հանգստյան տներ, նրանց չեն տրվում առողջարանային ուղեգրեր, քանի որ նրանց մեծ մասը չունի ուղեկցող հիվանդություն, որը կարող է վերականգնվել առողջարանային պայմաններում։ Այդ իսկ պատճառով նրանք հիմնականում զրկված են հանգստի իրավունք ունենալուց, առավել ևս որ նրանց մեծ մասն ապրում է անապահով ընտանիքներում։ Եվ եռօրյա այս հանգիստը բավականին մեծ աջակցություն է նրանց։ Ես կցանկանամ շնորհակալություն հայտնել, որ 2012թ. սկսած՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և կառավարությունն աջակցում են մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների հանգստի կազմակերպմանը, շնորհակալ ենք նաև Ծաղկաձորի քաղաքապետին, ով ամեն տարի աջակցում է տրանսպորտային միջոցով, որպեսզի խնդիրներ ունեցող երիտասարդները կարողանան շրջել Ծաղկաձորի տեսարժան վայրերով»։
[b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամ
[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1023 դիտում
11:00 11-09-2014
Ծաղկաձորում մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների համար եռօրյա հանգիստ էր կազմակերպվել
1286 դիտում
14:31 07-02-2014
Ամփոփվել են մտավոր խնդիրներ ունեցող երեխաների ցերեկային խնամքի վերաբերյալ ծրագրի արդյունքները
1363 դիտում
17:12 05-08-2014
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է մտավոր խնդիրներ ունեցող երեխաների խնամքի կենտրոն
Այս բաժնից
556 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը
970 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան