1298 դիտում
14:01 29-07-2016
Օդեսայից ժամանած պատվիրակությունն այցելել է Երևան քաղաքի պատմության թանգարան
Օդեսայի հայ համայնքի նախաձեռնությամբ և «Ծիածան» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ կազմակերպված դպրոցականների մարզային մրցաշարի հաղթողները պարգևատրվել էին մեկշաբաթյա տուրիստական ուղևորությամբ` դեպի Հայաստան: Ուկրաինական պատվիրակությունը, որի կազմում նաև հայեր կան, այս օրերին գտնվում է Երևանում, ուր հյուրերի համար արդեն կազմակերպվել են մի շարք հանդիպումներ ու մարզամշակութային միջոցառումներ:
Հուլիսի 29-ին պատվիրակությունն այցելել է Երևան քաղաքի պատմության թանգարան, ուր նրանց դիմավորել են թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանն ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանը:
Նախասրահում պատվիրակության ղեկավար, Օդեսայի մշակութային ժառանգության հիմնադրամի նախագահ Արմեն Պետոյանը նախ ներկայացրել է ուկրաինացի ականավոր պատմաբան Յարոսլավ Դաշկևիչի «Հայերը Ուկրաինայում» աշխատությունը, որը գրողի հայագիտական կեսդարյա ուսումնասիրությունների արդյունքն է` Ուկրաինայում հայերի բնակության, կենցաղի, մշակույթի զարգացման և այլ ասպարեզներում ունեցած դերակատարման մասին:
Այնուհետ պատվիրակության անդամները հարկաբաժիններում դիտել են թանգարանի ցուցանմուշները և ծանոթացել Երևանի համառոտ պատմությանը: Հյուրերը նշել են, որ հիացած են Երևանի գեղեցկությամբ ու անչափ տպավորված են իրենց հանդեպ ցուցաբերած ջերմ վերաբերմունքից:
Նմանատիպ նյութեր
910 դիտում
23:14 28-03-2024
Վրաստանից ժամանած պատվիրակությունն այցելել է Հայաստանի պատմության թանգարան
1047 դիտում
19:23 03-06-2014
Դպրոցականներն այցելել են Երևան քաղաքի պատմության թանգարան. ֆոտոշարք
937 դիտում
18:35 03-06-2015
Դպրոցականներն այցելել են Երևան քաղաքի պատմության թանգարան
Այս բաժնից
862 դիտում
23:41 15-01-2025
Հունվարի 17-ին պիկետ կկազմակերպվի Բաքվում ռազմագերիներին ազատ արձակելու պահանջով
1063 դիտում
22:52 15-01-2025
Ադրբեջանցիները Գանձասարի վանական համալիրը համարում են «աղվանական»
1006 դիտում
21:46 15-01-2025
ՔՊ-ն նենգափոխում է հայ-ամերիկյան հարաբերությունների բովանդակությունը` ի վնաս ՀՀ շահերի․ Արման Թաթոյան