211652_close_icon
views-count2584 դիտում article-date 17:42 30-07-2016

Ավստրալիայում իրավապահների կողմից դեռահասներին ստորացնելու դեմ բողոքի ցույցեր են ընթացել

Ավստրալիայի մի քանի քաղաքներում այսօր բողոքի մեծ ցույցեր են ընթացել այն բանից հետո, երբ տեղի հեռուստաալիքներից մեկով ցուցադրվել է փաստավավերագրական ֆիլմ՝ անչափահաս օրինախախտների պահման վայրում իրավապահների կողմից նրանց ստորացնելու և դաժանորեն վերաբերվելու մասին: Մարդիկ դուրս են եկել Մելբուրնի, Սիդնեյի և Վրիսբենի փողոցներ: Լրագրողները տեսագրել են, թե ինչպես են դեռահաս երեխաների դեմ արցունքաբեր գազ կիրառում, մերկացնում նրանց, իսկ մեկի պարանոցով էլ պարան են անցկացնում, պարկ հագցնում գլխին ու կապկպում նրան աթոռին և այդպես թողնում 2 ժամ: Բոլոր տուժածները բնիկ ավստրալացիներ են: Երկրի վարչապետ Մալկոլմ Տերնբուլն արդեն հրագանել է հետաքննություն անցկացնել՝ հայտարարելով, որ ցնցված է տեսագրություններով և ենթադրում է, որ հաստատության տնօրինությունը փորձել է կոծկել սկանդալը:

Նմանատիպ նյութեր