211652_close_icon
views-count1899 դիտում article-date 17:17 21-08-2021

Ավստրալիայում կարանտինի դեմ բողոքի ցույցեր են անցկացվել․ Սիդնեյում 47 մարդ է ձերբակալվել

Սիդնեյում եւ Մելբուռնում կրկին մեկուսացման եւ սանիտարահիգիենիկ սահմանափակումների դեմ բողոքի լայնածավալ ցույցեր են անցկացվել: Ոստիկանության տվյալներով՝ Սիդնեյում 47 մարդ է ձերբակալվել, եւս 260 մարդ տուգանվել է հակահամաճարակային ռեժիմի խախտման համար, հայտնում է 9News-ը:

«Ոստիկանությունը Սիդնեյի կենտրոնական բիզնես թաղամասում եւ մի քանի այլ տարածքներում բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալել է 47 մարդու եւ հանձնել ավելի քան 260 տուգանքի ծանուցում: Օպերացիայում ներգրավված էր ավելի քան 1500 աշխատակից, այդ թվում՝ հատուկ նշանակության ջոկատների մարտիկներ»,- ասել է նահանգի փոխոստիկանապետ Մել Լանյոնը՝ նշելով, որ բողոքի ցույցին մասնակցել է 250-ից 300 մարդ:

Ավելի վաղ Սիդնեյի ոստիկանությունը նախազգուշացում էր տարածել կենտրոնական թաղամասեր այցելությունների լիակատար արգելքի մասին, ինչպես նաեւ տեղեկացրել էր տաքսի ծառայություններին, որ հանգստյան օրերին «արգելվում է ուղեւորների տեղափոխումը Սիդնեյի կենտրոնական բիզնես թաղամաս եւ քաղաքի հարակից տարածքներ»:

Մելբուռնում մոտ 4 հազար մարդ է դուրս եկել փողոց: Ոստիկանությունը դաժանաբար ճնշել բողոքի ակցիաները՝ ձերբակալելով 218 մարդու եւ տուգանելով եւս 236 մարդու 3.9 հազար դոլարով:

Նմանատիպ նյութեր