Ռիո դե Ժանեյրոյի մարզադաշտում ոստիկանությունը կասկածելի իր է պայթեցրել
Օլիմպիական խաղերի հյուրընկալ երկիր Բրազիլիայի ոստիկանության աշխատակիցները մայրաքաղաք Ռիո դե Ժանեյրոյի Մարականա մարզադաշտում կասկածելի իր են հայտնաբերել, որը պայթեցրել են հեռակառավարման եղանակով, հաղորդում է Daily Mail-տ:
Նախնական տվյալներով՝ իրը եղել է շինարարական գործիքներով լի մի արկղ:
Միևնույն ժամանակ մի շարք ԶԼՄ-ներ կասկած են հայտնել, որ հայտնաբերվածը ոստիկաններն են պայթեցրել:
Հիշեցնենք, որ Բրազիլիայում ընթանում են հերթական Օլիմպիական ամառային խաղերը: Երկրում ամենաբարձր մակարդակի է հասցվել անվտանգությունը: Ոստիկանության բազմահազար ծառայողների հետ անվտանգության միջոցառումներին են ներգրավվել նաև մասնավոր անվտանգության ընկերության ծառայողներ: