Մեծ Բրիտանիայում ԻՊ-ի հետ կապ ունենալու կասկածանքով հարցաքննել են 8-ամյա երեխայի
Մեծ Բրիտանիայի իրավապահները հարցաքննել են 8-ամյա մի դպրոցական տղայի, ում կասկածել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու մեջ, հայտնում է The Independent-ը:
Նշվում է, որ դպրոցի ուսուցիչներից մեկը դասի ժամանակ նկատել է, որ տղայի հագի բլուզի վրա ԻՊ-ի կարգախոսով գրառում կա արված, ինչից հետո այդ մասին տեղեկացրել է անվտանգության ծառայություններին:
Գրառումը հետևյալն է եղել՝«Ուզում եմ լինել, ինչպես Աբու Բաքրը»: Ուսուցիչը սխալմամբ կարծել է, թե խոսքը ԻՊ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Նաղդադիի մասին է: Պարզվել է, որ Աբու Բաքրը Մուհամեդ մարգարեի աներն է եղել:
Երեխային ազատ են արձակել: