Ամերիկյան Տեխաս նահանգում ուսանողներին թույլատրել են զենք կրել
ԱՄՆ-ի Տեխաս նահանգում այսուհետ ուսանողները կկարողանան ցանկության դեպքում զենք կրել քոլեջներում ու ուսանողական հանրակացարաններում:
Որոշումը, որն ընդունել են նահանգային իշխանությունները, տարածվում է միայն 21 տարեկանից բարձ ուսանողների վրա, հաղորդում է BBC-ն:
Այդուհանդերձ, նրանք իրավունք չեն ունենա զենքով մուտք գործել մարզասրահներ ու քիմիական լաբորատորիաներ:
Միևնույն ժամանակ մեծ դժգոհություն է բարձրացել մի շարք պաշտոնյաների շրջանում: Նրանք գտնում են, որ այդ օրենքի կիրառմամբ համալսարանների գրավչությունը կընկնի, քանի որ զենքի կրումը նպաստում է միայն բռնության աճին:
Նոփր օրենքի կողմնակիցներն էլ գտնում են, որ որոշումը ճիշտ է. այն պաշտպանում է քաղաքացիների սահմանադրական իրավունքներն ու պնդում են, որ զինված չարագործների դեմ անզեն ուսանողներն ընկճվում են:
Նշենք, որ օրենքը գործում է երկրի մի քանի նահանգներում ևս: