Ռուսաստանը Ղազախստանին կհանձնի ավելի քան 170 զենիթային հրթիռ
Ռուսաստանն ավարտում է Ղազախստանին ավելի քան 170 զենիթային հրթիռների հանձնման վերաբերյալ թղթաբանական գործընթացը, որն ընթանում է երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին պայմանագրի շրջանակներում:
Ըստ այդ պայմանագրի՝ ղազախական կողմին է արդեն հանձնվել նաև 5 միավոր C-300 զենիթահրթռիային համակարգ:
Դրա հետ կապված հարցերը նախօրեին քննարկել են Ղազախստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Իմանգալի Թասմագամբետովը և Սերգեյ Շոյգուն. Ով պաշտոնական այց էր կատարել Ղազախստան:
Պայմանագիրը ուժի մեջ է մտել 2015 թ-ից, համաձայն որի ռուսական կողմը պարտավորվում է մյուս կողմին մատակարարել ժամանակակից սպառազինություն՝ Cy-30CM կործանիչներ, Ми1ш և Ми-35 ռազմատրանսպորտային և մարտական ուղղաթիռներ, ռադիոտեխնիկական հետախուզական և մոնիթրինգային սարքեր և այլն: