211652_close_icon
views-count19388 դիտում article-date 09:01 03-08-2016

Քննարկումների առանցքում Հայաստանում Էկվադորի հյուպատոսության և առևտրի տան հիմնումն է. Վ. Հարությունյան

Էկվադորում այժմ ընթանում են ակտիվ քննարկումներ՝ հայ-էկվադորական հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացնելու վերաբերյալ: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում նշեց «Հայ-էկվադորական բարեկամություն» ՀԿ նախագահ Վարդան Հարությունյանը, ով արդեն մի քանի շաբաթ է՝ գտնվում է Էկվադորում: Վ. Հարությունյանի խոսքով, լատինամերիկյան հանրապետությունում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ պաշտոնյաների, քաղաքական ու մշակութային գործիչների, դիվանագետների և գործարարների հետ, որոնց ընթացքում քննարկվում են հայ-էկվադորական բարեկամական հարաբերությունների հեռանկարները: «Էկվադորցիները չափազանց ջերմ են տրամադրված Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ և իրենք են ընդգծում երկուստեք հյուպատոսարաններ հիմնելու անհրաժեշտությունը: Հայաստանի հանդեպ կա նաև բիզնես հետաքրքրություն,- նշեց Վարդան Հարությունյանը՝ հավելելով, որ էկվադորցիները հեռանկարային են համարում Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունները: - Այժմ քննարկվում է Հայաստանում Էկվադորի առևտրի տուն հիմնելու գաղափարը»: Քննարկումներն ու հանդիպումները շարունակվում են:

Նմանատիպ նյութեր