211652_close_icon
views-count2582 դիտում article-date 10:24 03-08-2016

Գազպրոմ Արմենիայի Շիրակի մասնաճյուղը աշխատում է ոչ թե Բալասանյանի, այլ նախկին ՕԵԿ-ական Մարգարյանի համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թեև Գյումրու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը ֆորմալ առումով իշխանությունների թեկնածուն է, սակայն ըստ ամենայնի աջակցությունը ավելի շատ հռչակագրային բնույթ է կրելու, և Բալասանյանը պետք է հույսը դնի իր թիմի և վարկանիշի վրա: Ասվածի ապացույցն այն է, որ հայաստանյան իշխանությունների էլեկտորալ ամենաուժեղ ռեսուրսներից մեկը ՝ Գազպրոմ Արմենիայի Շիրակի մասնաճյուղը աշխատում է ոչ թե Բալասանյանի, այլ նախկին ՕԵԿ-ական, այժմ վերածնված Հովհաննես Մարգարյանի համար, որը հանրապետության երկրորդ քաղաքում հայտնի է օգնություն կաթի փոշու գողության գործով: Ըստ քաղաքում տարածված լուրերի, այդ ընկերության գլխավոր դեմքերը լինելու են Հովիկ Մարգարյանի ցուցակում: Դրանց թվում են իրացման գծով պետի տեղակալ Աղասի Ջանոյանը և Սերգեյ Ամիրբեկյանի խորհրդական Համիկ Պողոսյանը: Թերևս զարմանալ պետք չէ քանի, որ Հայաստանում ամեն ինչ գլխիվայր շրջված է, և մենք ունենք ընդդիմություն, որին բացահայտ կերպով աջակցում է իշխանությունը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր