211652_close_icon
views-count4659 դիտում article-date 14:17 03-08-2016

Ֆրանսուա Օլանդը վտանգավոր խաղ է սկսել Ռուսաստանի հետ. WSJ

Ուկրաինական ճգնաժամից հետո Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ուժ ցուցադրեց՝ հրաժարվելով Ռուսաստանին նոր ռազմանավերի՝ Մինստրալների մատակարարումից, սակայն հիմա նա ցուցադրական կերպով խուսափում է հակառուսական խիստ հռետորաբանությունից, գրում է The Wall Street Journal թերթը: Թերթը հիշեցնում է, որ հուլիսի 8-ի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Օլանդը հայտարարեց, որ Ֆրանսիայի համար Ռուսաստանը ոչ թե հակառակորդ է կամ սպառնալիք, այլ գործընկեր: Ելույթը փարիզյան որոշ բարձրաստիճան պաշտոնյաների զարմանքն առաջ քաշեց: Հոդվածի հեղինակի կարծիքով՝ Ռուսաստանի՝ որպես գործընկերոջ, նկատմամբ Օլանդի հայացքները ուղղորդում են դեպի 2017 թվականին Ֆրանսիայի նախագահական ընտրությունները: Օլանդի կարծիքով՝ Մոսկվայի հետ բարիդրացիական հարաբերությունները երաշխիք են եվրոպացի ձախակողմնյանների հավանությանը արժանանալու հարցում, հատկապես գերմանացիների ու իտալացիների կողմից: Հեղինակը հիշեցնում է, որ շատ շուտով Օլանդը ստիպված կլինի որևիցե մեկի կողմն անցնել, իսկ նրա արած հայտարարությունները հակասում են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ամփոփիչ արդյունքներից հետո ընդունված հռչակագրին::

Նմանատիպ նյութեր