211652_close_icon

Թուրքական իշխանությունները հեղաշրջման փորձից հետո չեղյալ են հայտարարել 74 հազար անձնագիր

views-count2674 դիտում article-date 13:59 04-08-2016
Թուրքիայի իշխանությունները երկրում հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո չեղյալ են հայտարարել 74,562 քաղաքացու անձնագիր, հայտնում է Ria Novosti-ն՝ հղում անելով Թուրքիայի ՆԳ նախարար Էֆքան Ալային: Ներկա պահին ձերբակալված է համարվում շուրջ 26 հազար մարդ: Anadolu գործակալությունն էլ հայտնում է, որ 13419 մարդ ներկա պահին գտնվում է կալանքի տակ՝ սպասելով դատարանի որոշմանը:

Նմանատիպ նյութեր