211652_close_icon
views-count2551 դիտում article-date 10:11 05-08-2016

Բաղանիս-Ջուջևան ճամփեզրի աղբամանները պոկել-գողացել են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Եվրամիության տրամադրած 200 հազար եվրո դրամաշնորհով Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ջուջևան և Բաղանիս համայնքներում խմելու ջրագծեր են կառուցվել, նաև Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի եզրին, Բաղանիս– Ջուջևան հատվածում 7 հատ բետոնյա կառույցներ են սարքել, յուրաքանչյուրի մեջ տեղադրվել է 80 սմ լայնությամբ, 60 սմ երկարությամբ 4 հատ աղբաման, որոնց մեջ էլ աղբի դույլեր են դրվել։ Աղբամանները տեղադրվել են, որպեսզի երթևեկողները աղբը չթափեն ավտոճանապարհին, դրա եզրին, այլ նշված աղբամաններում։ Հիշյալ ծրագրով նաև աղբատար մեքենա է հատկացվել, որպեսզի ավտոճանապարհի եզրի աղբամաններում կուտակված աղբը տեղափոխվի աղբավայր։ Աղբամանները պատրաստվել են չժանգոտող մետաղից։ Ջուջևան համայնքի ղեկավար Ժորա Չիլինգարյանն ասաց, որ անհայտ անձինք գողացել են աղբամանների 4 հատ կափարիչ, որոնք նույնպես չժանգոտվող մետաղից են։ Չարագործները հիմքից պոկել-տարել են նաև 2 աղբաման։ Քանի որ դրանց հատակը ամրացված է բետոնյա կառույցին, հատակը կպած մնացել է, գողերը հափշտակել են աղբատարի մնացած մասը։ Գյուղապետ Չիլինգարյանը տարակուսում է, թե գողերը ինչ նպատակով են օգտագործելու առանց հատակի աղբամանները, դրանց կափարիչները»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր