Պուտին-Էրդողան հանդիպմանը կարող է բարձրացվել Cy-24 ինքնաթիռի փոխհատուցման հարցը
Մոսկվային Անկարայի կողմից ռուսական Cy-24 ռազմական ինքնաթիռի խոցման դիմաց փոխհատուցման հարցը կարող է բարձրացվել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի երկկողմ հանդիպման ընթացքում: Այդ մասին հաղորդել է Tass գործակալությունը՝ հղում անելով Պուտինի օգնական Յուրի Ուշակովին:
Հանդիպումը նախատեսված է անցկացնել օգոստոսի 9-ին՝ Սանկտ Պետերբուրգում:
Հիշեցնենք, որ 2015 թվականի նոյեմբերի վերջին թուրք-սիրիական սահմանին Սիրիաի տարածքով թռչելիս թուրքական ռազմաօդային ուժերի կործանիչը խոցեց Cy-ը: Միայն անցած ամսին Էրդողանը Պուտինին ուղղված նամակում ներողություն խնդրեց միջադեպի համար: