211652_close_icon

Մարիուպոլում վերջին 30 տարվա առաջին երկրաշարժն է գրանցվել

views-count2272 դիտում article-date 18:51 07-08-2016
Ուկրաինայի արևելյան շրջաններում այսօր՝ օգոստոսի 7-ին, երկրաշարժ է գրանցվել: Այս մասին գրում է РИА «Новости»-ն: Ստորգետնյա ցնցումները մասնավորապես զգացվել են Մարիուպոլում՝ 4.9 բալ ուժգնությամբ: Երկրաշարժի հետևանքով տուժածների մասին տեղեկություններ դեռևս չկան: Վնասվել են բազմաթիվ բնակելի տներ: Երկրաշարժը զգացվել է նաև Դոնեցկում և Դոնի Ռոստովում: ԱՄՆ երկրաբանական ծառայությունը նշում է, որ Մարիուպոլում վերջին 30 տարվա ընթացքում սա առաջին երկրաշարժն է:

Նմանատիպ նյութեր