Նեպալում հերթական երկրաշարժն է գրանցվել
Ռիխտերի սանդղակով 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Նեպալում այսօր առավոտյան: Այս մասին հաղորդել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը:
Ծառայության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Կատմանդուից 56 կմ հեռավորության վրա, հիպոկենտրոնը՝10 կմ խորության վրա:
Ավերածությունների, զոհերի ու տուժածների մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում:
Վերջին տվյալներով՝ ապրիլի 25-ին տեղի ունեցած ավերիչ՝ 7,9 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը անցել է 7000-ը: Վիրավոր է 14,200 մարդ: Ավերվել է 140,000 բնակելի տուն և ևս 140,000 շինություն: