Իրանում մահապատժի են ենթարկել ԱՄՆ-ից վերադարձած հայտնի միջուկագետ-ֆիզիկոսին
Թեհրանում հաստատել են միջուկային ֆիզիկոս Շահրամ Ամիրիին մահապատժի ենթարկելու վերաբերյալ տեղեկությունը: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Գիտնականին մեղադրել են ԱՄՆ-ի օգտին լրտեսության և պետական դավաճանության մեջ: