Իրանում մահապատժի են ենթարկել միլիարդատիրոջ
Իրանի իշխանությունները մահապատժի են ենթարկել միլիարդատեր Մահաֆարիադ Ամիր Խոսրավիին, ով մեղադրվում էր 2,6 մլրդ դոլարի բանկային խարդախ գործարք կնքելու մեջ: Այս մասին հայտնել է Իրանի պետական հեռուստատեսությունը:
Գործարարի նկատմամբ մահապատժն ի կատար է ածվել Թեհրանի հյուսիսային մասում գտնվող Էվինի բանտում: Նշված գործով անցնում են ևս 3 հոգի: Վերջիններիս նույնպես սպառնում է մահապատիժը: