211652_close_icon
views-count10087 դիտում article-date 16:41 08-08-2016

Պուտինը Բաքու է ժամանել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քիչ առաջ ժամանել է Ադրբեջան, որտեղ կայանալու է Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ եռակողմ հանդիպում, հաղորդում է Interfax-ը: Հանդիպումից առաջ ՌԴ նախագահն առանձին հանդիպումներ է անցկացնելու նշված երկրների նախագահների հետ։ «Կասպյան եռյակի» ուշադրության կենտրոնում են լինելու մի շարք խոշոր տնտեսական նախագծեր, մասնավորապես, «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքը, ինչպես նաև Կասպից ծովի իրավական կարգավիճակը։ Բաքվից Պուտինն ուղևորվելու է Սանկտ Պետերբուրգ, որտեղ վաղը՝ օգոստոսի 9-ին, հանդիպելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

Նմանատիպ նյութեր