211652_close_icon
views-count2338 դիտում article-date 10:02 09-08-2016

Ամենաանհեթեթ բանը, որը լսել եմ՝ «Ժողովուրդը միշտ ճիշտ է» ասույթն է. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ամենաանհեթեթ բանը, որը ես լսել եմ՝ «Ժողովուրդը միշտ ճիշտ է» ասույթն է։ Եթե պատմական առումով 5 րոպեն մեկ «ժողովուրդը» կամ նրանք, ովքեր հանդես են գալիս նրա անունից, տարբեր՝ տրամագծորեն հակառակ բաներ են պահանջում, եթե այսօր պետք է գնդակահարել մեկին, վաղը՝ ճիշտ հակառակն ասողին, իսկ մյուս օրը՝ դնել երկուսի արձանները, իսկ հետո քանդել դրանք, ապա «միշտ ճիշտ»-ը դառնում է չափազանց փոփոխական կատեգորիա։ Ինձ համար կա միայն մեկ չափանիշ՝ բացառել ներքին կյանքում անօրինական բռնությունը։ Իհարկե, կա տեսություն, որ առանց գիլյոտինների և «խելագարված ամբոխների» առաջընթաց չի լինի։ Գուցեև այդպես է։ Բայց ինչո՞ւ ես պետք է դա հավանեմ»։ [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր