211652_close_icon
views-count2851 դիտում article-date 10:10 09-08-2016

Այսօր կհայտարարվի Գյումրիի քաղաքապետի ԲՀԿ-ի թեկնածուի անունը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հնարավոր է՝ այսօր տեղի ունենա ԲՀԿ Գյումրիի տարածքային կառույցի խորհրդի ընդլայնված նիստը։ Այդ նիստում որոշվելու է հոկտեմբերի 2-ին Գյումրիի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի մասնակցության հարցը։ Ենթադրվում է, որ ավագանու ԲՀԿ թեկնածուների ցուցակը կգլխավորի Գյումրու մանկավարժական համալսարանի այլևս նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանը։ Այլ կերպ ասած՝ հենց նա էլ կլինի Գյումրիի քաղաքապետի ԲՀԿ-ի թեկնածուն։ Հիշեցնենք, որ Գյումրիում այս տարի առաջին անգամ քաղաքապետին ուղղակի ընտրությամբ չեն ընտրելու։ Գյումրեցիները ընտրելու են ավագանի, որն էլ իր կազմից ընտրելու է քաղաքապետին։ ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց Գյումրիի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին լուրերը։ «Այո՛, առաջիկայում ԲՀԿ տարածքային խորհրդի նիստ է նախատեսված, որոշումը կհրապարակվի նիստից հետո»,– պատասխանեց նա»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր