211652_close_icon
views-count1966 դիտում article-date 14:15 09-08-2016

ԵՄ-ը փոշմանել է և առայժմ պատժամիջոցներ չի կիրառի Պորտուգալիայի ու Իսպանիայի նկատմամբ

Եվրամիության խորհուրդը որոշում է կայացրել չտուգանել Իսպանիային ու Պորտուգալիային բյուջեի դեֆիցիտը նվազեցնելու պահանջները չկատարելու համար, հաղորդում է tia.ru-ն։ ԵՄ-ի տարածած հաղորդագրությա մեջ ասվում է. «Խորհուրդը որոշել է չտուգանել Պորտուգալիային և Իսպանիային չափազանց մեծ դեֆիցիտը նվազեցնելու ուղղությամբ արդյունավետ քայլեր չձեռնարկելու նրանց անընդունակության համար»։ Երկու երկրների ղեկավարությունների համար նոր սեղմ ժամկետ է սահմանվել՝ կատարելու համար ԵՄ-ի պահանջը։ Մինչև տարեվերջ Պորտուգալիան պետք է կրճատի պետբյուջեի դեֆիցիտը մինչև 2,5%-ով, Իսպանիան՝ մինչև 4,6%-ով։

Նմանատիպ նյութեր