Մոսկվայում մեկնարկել է Սարգսյան-Պուտին հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այս մասին հաղորդում է ТАСС-ը:
Հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանն իր երախտագիտությունն է հայտնել Ռուսաստանին՝ ԼՂՀ հարցում քաղաքական և դիվանագիտական ջանքերի համար:
Իր հերթին Պուտինը Սերժ Սարգսյանին տեղեկացրել է օրեր առաջ Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ քննարկման մասին:
«Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը մենք չէինք կարողացել շրջանցել այդ թեման, որի մասին դուք հենց նոր հիշատակեցիք»,- նկատել է Պուտինը:
Ես, իհարկե, հաճույքով կտեղեկացնեմ ձեզ Բաքվում կայացած մեր բանակցությունների արդյունքների մասին,-- հավելել է ՌԴ նախագահը:
Նշենք, որ օգոստոսի 8-ին Բաքվում Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների միջև հանդիպում էր տեղի ունեցել: