211652_close_icon
views-count3403 դիտում article-date 08:51 11-08-2016

Սարի թաղի ծեծուջարդի մեջ ներգրավված են եղել տարբեր քրեական գործերով մեղադրվող տարրեր. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման շուրջ ծավալված իրադարձությունների շրջանակներում հուլիսի 29-ին Սարի թաղում ցուցարարների և լրագրողների դեմ բռնություն իրականացնելու հարցում գործուն դերակատարություն է ունեցել թաղային խուժանը։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ ագրեսիվ պահվածքով աչքի ընկած անձինք պատահական մարդիկ չեն։ Ծեծուջարդի մեջ հիմնականում ներգրավված են եղել տարբեր քրեական գործերով մեղադրվող տարրեր՝ պայմանով, նրանց բոլորին խոստացել են, որ իրենց ծառայությունների արդյունքում մեղադրյալների աթոռին հայտնվածները, եթե անգամ ազատ չարձակվեն, ապա առնվազն նրանց նկատմամբ իրավապահները մեղմ կվերաբերվեն։ Այլ կերպ ասած՝ ՀՀ իշխանությունը թաղային խուժանի հետ գործարք է կնքել, դուք մեզ օգնեք ցուցարարներին և լրագրողներին լռեցնել, մենք էլ ձեզ կներենք նախկինում կատարած ձեր հանցանքների համար»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր