1066 դիտում
14:31 15-10-2023
Խաղաղության, տան ու աշխատանքի սպասումով. մարտակերտցի Լուսիկն ամուսնու և 6 երեխաների հետ «Ուրալ»-ով է հասել Հայաստան
Լուսիկ Կարապետյանն իր 6 անչափահաս երեխաների ու ամուսնու հետ արդեն հինգերորդ օրն է՝ ժամանակավոր բնակություն է հաստատել Թորոս գյուղի «Աղաջանյան» ճամբարում։ Ընտանիքի կեցության ու սննդի հարցը «Հայկական Կարիտաս» բարեսիրական կազմակերպության ջանքերով այս պահին լուծված է, բայց առաջիկա ծրագրերի ու անելիքների մասին բազմազավակ մայրը դժվարանում է խոսել, հայտնում է «Արմենպրես»-ը։
Լիա, Լուիզա, Լիլիա, Լիաննա, Գայանե, Նվեր․․․ ամենամեծը՝ 11, փոքրը՝ 1 տարեկան է։ Մարտակերտից են։ Հատկապես ավագ երեխաներն են վախով հիշում ադրբեջանական հարձակման մասին։ «Երեխեքիս հավաքեցի, մտա թասքտոց։ Երեք օր թաքստոցում ենք մնացել։ Առանց հացի մնալու արդեն ինը ամիս սովոր էինք, պատահել է՝ սոված ենք քնել, փոքրին՝ Նվերին, ստիպված եմ եղել չորս օր կաթի փոխարեն քաղցր ջուր տալ»,- ասում է Լուսիկը՝ ավելացնելով, որ մինչև օրս, նույնիսկ այստեղ՝ Շիրակի մարզում, աղմուկ լսելիս երեխաները վախից բղավում են ու փորձում թաքնվել։
Թաքստոցից հետո ընտանիքը տեղափոխվել է հիվանդանոց՝ իրենց համայնքի բնակիչներից շատերն են այնտեղ մնացել, հետո կրկին համայնքային թաքստոցում են թաքնվել։ «Բանակի «Ուրալ»-ով ենք երեխաներիս ու ամուսնուս հետ Հայաստան եկել՝ մի քանի ընտանիքով։ Մեզ հետ միայն փաստաթղթերն ենք վերցրել։ Ճամփին ադրբեջանցիները իրենց դրոշն էին բարձրացնում ու ծիծաղում, հետն էլ՝ նկարում»,- պատմում է Լուսիկը՝ բացառելով Արցախ վերադառնալու հնարավորությունը. թուրքի հետ ապրել հնարավոր չէ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
3265 դիտում
15:19 11-08-2016
Շենգավիթում սիրիահայ և ԼՂՀ մարտակերտցի երեխաների համար կազմակերպվեց մեկօրյա ջրային ժամանց
1433 դիտում
12:37 12-10-2015
Մարտակերտցի երեխաները` Երևան քաղաքի պատմության թանգարանում
1266 դիտում
13:27 12-10-2015
Մարտակերտցի երեխաները` Երևան քաղաքի պատմության թանգարանում
Այս բաժնից
772 դիտում
16:14 31-10-2024
Կեղծ ստվերի դեմ չեք պայքարում, ձեր գրպանի պարունակությունն ավելացնելու համար եք պայքարում. Aravot.am
553 դիտում
15:59 31-10-2024
Հարցման արդյունքներով ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը ՀՀ անկախության ճշգրիտ օրը չգիտի. Փաշինյան
646 դիտում
15:50 31-10-2024
Մարդիկ անհամբեր են ու դրա մեջ ագրեսիվության տարրեր կան. ու նրանք ճիշտ են. Փաշինյան