Պակիստանում թալիբների կողմից առևանգված օդաչուներին ազատ են արձակել
Պակիստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մոհամմադ Նաֆիս Զաքարիան հայտարարել է, որ թալիբների կողմից առևանգված Mi-17 ուղղաթիռի անձնակազմի անդամներն ազատ են արձակվել, փոխանցում է Ria Novosti-ն։
Նախկին պատանդներին արդեն տեղափոխել են երկրի մայրաքաղաք Իսլամաբադ։
«Ուղղաթիռի՝ 6 հոգուց բաղկացած անձնակազմը որը կորել էր Աֆղանստանում 2016 թվականի օգոստոսի 4-ին, ազատվել և այսօր տեղափոխվել է Իսլամաբադ»։
Զաքարիան հաստատել է, որ նրանց մեջ Ռուսաստանի քաղաքացի կա՝ Սերգեյ Սևաստյանովը։
Հիշեցնենք, որ ուղղաթիռը վթարային վայրէջք կատարելիս է եղել, երբ թալիբները, օգտվելով առիթից, պատանդ են վերցրել նրանց։