211652_close_icon
views-count4665 դիտում article-date 16:56 14-08-2016

Թուրքիան մերժել է Հունաստանի հերթական պահանջը. Հյուսիսային Կիպրոսի տարածքից իր զորքերը չի հեռացնի

Թուրքական իշխանությունները մերժել են Հունսատսանի հերթական պահանջը և հայտնել, որ իրենց զորքերը չեն հեռացնի Հյուսիսային Կիպրոսի տարածքից: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով թուրքական լրատվամիջոցներին: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը մերժել է հույն գործընկերների գրավոր դիմումը և նշել, որ առաջ քաշած պայմանները ստիպում են կասկածել Հունաստանի «անկեղծության» մեջ: Ավելի վաղ Հունաստանի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ կիպրոսական հիմնախնդրի լուծման համար  Հյուսիսային Կիպրոսի տարածքից թուրքական զորքի դուրս բերումը նախապայման է:

Նմանատիպ նյութեր