Պերուում 5.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ռիխտերի սանդղակով 5.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Պերուի հարավային մասում, հաղորդում է Tass գործակալությունը։
ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Արեկիպա քաղաքից 88.2 կմ դեպի հյուսիս։ Հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա։
Ավերածությունների ու զոհերի մասին տեղեկություններ եչն հաղորդվում։