Պերուում 7,3 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Պերուում 7,3 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է MK-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ երկրարժը գրանցվել է այս գիշեր 04:18-ին ՝ երկրի ափամերձ շրջանում:
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ակարի քաղաքից 42 կմ հեռու, իսկ հիպոկենտրոնը՝ 12 կմ խորության վրա:
Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չկան: