211652_close_icon
views-count2123 դիտում article-date 13:56 15-08-2016

Նավթի գները շարունակում են աճել արդյունահանումը սառեցնելու սպասվելիք քննարկումների ֆոնին

Նավթի համաշխարհային գներն այսօր առավոտվանից շարունակում են բարձրանալ, ինչը կապված է նավթ արտահանող երկրների կողմից պահանջարկի ու առաջարկի հավասարակշռությունը շուկայում վերականգնելու համար քննարկումներ ձեռնարկելու մտադրության հետ, հաղորդում է Ria.ru-ն։ Brent նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի Ice Futures բորսայում բարձրացել է 0.62%-ով և 1 բարելի դիմաց կազմել 47.26 ԱՄՆ դոլար։ Նյու Յորքի NYMEX բորսայում WTI տեխասյան թեթև նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0.81 %-ով՝ 1 բարելի դիմաց կազմելով 44.85 ԱՄՆ դոլար։ Նախրոդ շաբաթ Սաուդյան Արաբիայի նավթի նախարար Խալիդ Ալ-Ֆաթիհը հայտնեց, որ երկիրը կարող է մասնակցել OPEC-ի անդամ պետությունների փորձագետների ահնդիպմանը, որպեսզի օգնի հավասարակշռել իրավիճակը շուկայում։ Հանդիպումը կարող է կայանալ Ալժիրում, սեպտեմբերին։

Նմանատիպ նյութեր