Եվրոպական երկրները ստորացնում են Անկարային. Թուրքիայի ԱԳ նախարար
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլեթ Չավուշօղլուն մեղադրել է Եվրամիությանը ԱՆկարային ստորացնելու մեջ, հաղորդում է BBC-ն։
Նա կրկին սպառնացել է, որ թուրքական իշխանությունները կկասեցնեն միգրանտների վերաբերյալ համաձայնագիրը, եթե Եբրամիությունը շտապ կարգով չլուծի Թուրքիայի հետ վիզայի ազատականացման հարցը։
«Թուրք ազգը վիրավորված է։ Թուրքիային օգնելու փոխարեն եվրոպական երկրները ստորացնում են մեզ»,-հայտարարել է նա և հավելել, թե Թուրքիան մեծ ջանքեր է ներդրել, որպեսզի բավարարի ԵՄ-ի պահանջները։