Ռուս զինվորականներն Աբխազիայի լեռներում ու առափնյա հատվածներում զորավարժություններ են սկսել
ՌԴ Զինված ուժերի շուրջ 700 ծառայողներ, որոնք ծառայություն են անցնում Աբխազիայում տեղակայված ռուսական ռազմաբազայում, զորավարժություններ են սկսել, հաղորդում է Tass-ը։
Ըստ ծրագրի՝ նրանք պետք է կարողանան կասեցնել պայմանական հակառակորդի հարձակումը օդից, ինչպես նաև դիվերսիոն-յետախուզական խմբերի ներթափանցումը։
Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ զորավարժություններին ներգրավված է 60 միավոր զինտեխնիկա։ Զորավարժություններն անցկացվում են Ցաբալի և Նագվալոուի լեռնային պոլիգոններում։
Կանցկացվեն նաև տակտիկական ուսումնավարժանքներ՝ մարտական կրակոցներով, այդ թվում՝ БТР-82АМ զրահատրանսպորտային միջոցներով։