Պետդեպում վստահ են, որ ռուս զինվորականներն ուսուցանում են ահաբեկիչներին
ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեֆ Ռատկեն հայտարարել է, որ գերատեսչությունը արձանագրել է 2014-ի օգոստոսից ի վեր Դոնբասում ռուսական ՀՕՊ համակարգերի առավելագույն կենտրոնացվածություն։ Ինչպես տեղեկացնում է «interfax.ru»-ն, նա ասել է, որ հակամարտությանը Ռուսաստանի մասնակցության գլխավոր ապացույցներից մեկը գրոհայինների մոտ անօդաչու սարքերի առկայությունն է: Պետդեպում վստահ են նաև, որ ռուս զինվորականները ուսուցանում են ահաբեկիչներին:
Ռատկեն հավելել է, որ Ռուսաստանը նորից զորքեր է կուտակում Ուկրաինայի հետ սահման, և անհանգստություն է հայտնել Շիրոկինո գյուղի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ, որտեղ պարբերաբար տեղի են ունենում բախումներ: